Ի՞ՆՉ Է ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
news6731

Կոնֆլիկտները, կոնֆլիկտային իրավիճակները, վեճերը, տարաձայնություններն ու տարընկալումները (այսուհետ՝ վեճ կամ վեճեր) առօրյա կյանքում հաճախ հանդիպող երևույթներ են, որոնք ի հայտ են գալիս մարդու գործունեության տարբեր ոլորտներում:
Հայնտնի է որ, հնուց ի վեր վերոհիշյալ երևույթները կանխելու կամ հարթելու համար մարդիկ դիմել են երրորդ անկողմնակալ անձի, որպեսզի վերջինս օգնի իրենց գտնել հաշտության ընդհանուր եզրեր:

Հաշտարարությունը /մեդիացիան/ իր ժամանակակից ընկալմամբ ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում, այնուհետ՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և կարճ ժամանակում լայն տարածում ստացել Եվրոպական շատ երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և այլն): Աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն բավականին կայուն և զարգացած իրավական համակարգ, հաշտարարությունն այժմ  արդարացիորեն  համարվում է վեճերի կարգավորման դատական գործընթացի լավագույն այլընտրանք՝ արտադատական արդյունավետ գործընթաց, որի նպատակը վեճի բոլոր կողմերի շահերի իրականացումը ու փոխշահավետ համագործակցության պահպանումն է:

Հայաստանում հաշտարարությունը բավականին երիտասարդ ինստիտուտ է, որն օրենսդրական ամրագրումը ստացել է բավականին վերջերս` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Դատավարության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով Հիշյալ օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ են մտել 10.09.2015թ.-ին:

Այսպիսով՝հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային, կամավոր, գաղտնի գործընթաց է՝ չեզոք անձի /հաշտարարի/ մասնակցությամբ, որի շահագրգռվածությունը կայանում է միայն նրանում, որ վիճող կողմերը  գտնեն իրենց մեջ առկա վեճի լուծման  ՝  հնարավորինս փոխշահավետ և ընդունելի տարբերակը:

Հաշտարարն անկողմնակալ երրորդ անձ է, ով կողմերի կողմից ընտրվում է որպես միջնորդ` կողմերի միջև առկա վեճը հաշտարարությանմբ լուծելու համար

Հաշտարարությունը վեճերի այլընտրանքային լուծման աարդյունավետ ձևերից մեկնէ, որտեղ հաշտարարը ստեղծում է բոլոր պայմանները, որպեսզի կողմերի միջև ստեղծվի վեճերի լուծման համար տարբերակներ փնտրելու երկխոսություն:

Հաշվի առնելով որ հաշտարարության ամբողջ գործընթացը գաղտնի է, ուստի կողմերը չեն վախենում իրավիճակը ճիշտ ներկայացնելուց, ինչն արդյունավետորեն օգնում է գտնել  վեճի լուծումներ: Հաշտարարության ընթացքում  վիճող կողմերը, հենվելով հաշտարարի փորձի, գիտելիքների և կարողությունների վրա,   ինքնուրույն են գալիս փոխհամաձայնեցված լուծման:

 

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

business-mediation-services

Հաշտարարությունը գաղտնի իրականացվող ճկուն գործընթաց է, որի ժամանակ անկողմնակալ անձը` հաշտարարը, ակտիվ օժանդակություն է ցուցաբերում կողմերին՝ վեճի կամ տարաձայնության վերաբերյալ բանակցային գործընթացի արդյունքում համաձայնություն ձեռք բերելու համար, որտեղ կողմերը լիակատար վերահսկողություն ունեն համաձայնության ենթակա որոշման և վեճի լուծման պայմանների նկատմամբ։

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է, որպեսզի վիճող կողմերից մեկը կամ կողմերը դիմեն հաշտարարին: Վեճը հաշտարարությամբ  լուծելու համաձայնության գալու դեպքում, կողմերը կնքում են հաշտարարական ծառայությունների մատուցման պայմանագիր:

Հաշտարարության գործընթացի նախապատրաստական փուլում հաշտարարը կողմերի և/կամ նրանց ներկայացուցիչների հետ  համաձայնեցնում է հաշտարարության իրականացման օրերը, ժամերը և տեղը և այլ կազմակերպչական խնդիրներ:

Բուն հաշտարարության գործընթացն իրականացվում է ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ՝ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին հանդիպումներ կազմակերպելով: Հանդիպումները կարող են նախագծվել և վերանախագծվել՝ կողմերի կարիքները և վեճի հանգամանքները բավարարելու համար: Հանդիպումների ժամանակ հաշտարարը աշխատում է կողմերի հետ՝ օգնելով վերջիններիս ապրումազրկվել և որպես երրորդ անձ նայել իրենց միջև առկա վեճին կամ խնդրին: Արդյունքումկողմերը հաշտարարի օգնությամբ փորձում են ընդլայնել իրենց տեսակետը, վերագնահատել իրավիճակը, իրենց ռիսկերը և հնարավորությունները, և մտածել վեճը լուծելու հնարավոր  եղանակների մասին։

Հաշտարարն օգտագործում է իր բանակցային և այլ մասնագիտական փորձը, հմտությունները և ռազմավարությունը՝ կողմերին օգնելով արդյունավետ բանակցել՝ ընդունելի պայմաններով համաձայնություն ձեռք բերելու նպատակի շուրջ։

Հաշտարարության գործընթացն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկողմնակալության սկզբունքների հիման վրա:

Հաշտարարությանը կողմերը կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին: Հաշտարարության գործընթացը ղեկավարում է հաշտարարը: Վերջինս իրավասու է հարկ եղած դեպքում հաշտարարության գործընթացին ներգրավել համապատասխան մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող մասնագետների և փորձագետների:

Հաշտարարության գործընթացը կարող է լինել դատարանի կողմից նշանակված և արդատական կարգով:

Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը, ցանկացած պահի կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:

Հաշտարարության գործընթացն ավարտվում է՝ կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դրա մեկական բնօրինակ տրվում է կողմերին, և ևս երկու բնօրինակ պահվում է հաշտարարի մոտ: Դատարանի կողմից նաշանակված նշանակած հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

Եթե հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:Ստանալով վերը հիշատակված դիմումը, որը համապատասխանում է օրենքի պահանջներին` դատարանը նշանակում է դատական նիստ և երեսնօրյա ժամկետում կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։

 

ՀԱՇՏԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

          mediator-icon

Մենք տրամադրում ենք հաշտարարական ծառայություններ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ոլորտներում՝ ընտանեկան, աշխատանքային և քաղաքացիաիրավական վեճերով:

          Ընտանեկան վեճերով հաշտարարություն

Ընտանեկան վեճերը կարող են լինել բազմաբնույթ ու բազմազան՝ կապված ամուսինների գույքային իրավունքների, սեփականության խնդիրների, ամուսնալուծությունների, ընտանիքի վերամիավորման, երեխաների խնամքի, դաստիարակության, ապրուստի միջոցների ապահովման և այլնի հետ կապված: Բոլոր ընտանեկան վեճերն առանձնանում են իրենց յուրահատուկ էմոցիոնալ բնույթով, որն հաճախ ուղեկցվում է վեճի մասնակիցների կողմից՝ միմյանց տառապանքներ և ցավ պատճառելով: Արդյունքում նմանատիպ վեճերում բարձր են լինում վիճող կոմղերի կրած հոգեբանական և բարոյական վնասները, որոնք կարող են փոխանցվել նաև վեճի մասնակիցների հարազատներին և ինչու չէ ընտանիքի ամենափոքր և անպաշտպան էակներին` երեխաներին:
Ընտանեկան վեճերով հաշտարարությունը շատ արդյունավետ է, քանզի հաշտարարության ընթացքում հաշտարարի օգնությամբ՝ միջնորդավորված եղանակով մշակվում են ոչ միայն վեճի լուծման մեխանիզմները, այլև այդ վեճի էմոցիոնալ հիմքը. հաշտարարությունը թույլ է տալիս կողմերին հանգիստ միջավայրում  իրականացնել կառուցողական քննարկումներ (միջնորդավորված կամ անմիջական՝ առերես) վեճի շուրջ: Արդյունքում լուծվում է ոչ միայն վեճը, ի հայտ են գալիս ոչ միայն վեճի պատճառները, այլ  կողմերը ստանում են հոգեկան բավարարվածություն զգացում փոխշահավետ լուծման տարբերակից:

          Աշխատանքային վեճերով հաշտարարություն

Իրավական բնույթի կոնֆլիկտների մեջ զգալի չափ են կազմում աշխատանքային վեճերը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե կողմերը, որոնք շահագրգռված են իրենց աշխատանքային վեճը լուծելու մեջ, կարող են փոխհամաձայնության գալ բանակցությունների միջոցով: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ բանակցությունների ընթացքում գործատուն և աշխատողը օգտագործում են բանակցությունը իրենց դժգոհություններն ու առարկությունները միմյանց արտահայտելու համար, ինչի հետևանքով բանակցությունները հաճախ մտնում են փակուղի: Նման դեպքերում աշխատանքային վեճը շատ արագ կարող է վերածվել անձնական թշնամանքի, գործնական կապերի խարխլման և հետագա համագործակցության՝ ընդմիշտ բացառման: Այս պարագայում հաշտարարությունը կարող է նպաստել գործատուի և աշխատողի շահերի օպտիմալ հավասարակշռմանը, ինչպես նաև օգնել կողմերի վեճն առավել սրելուց և խուսափել դատական գործընթացից, ինչի արդյունքում չի տուժի ոչ գործատուի  գործարար համբավը և ոչ էլ աշխատողի մասնագիտական բարի  համբավը: Բացի այդ՝ հաշտարարության միջոցով կոլեկտիվում պահպանվում է աշխատանքային բնականոն մթնոլորտը:

          Քաղաքացիաիրավական վեճերով հաշտարարություն

Քաղաքացիական վեճերով հաշտարարությունը ենթադրում է հաշտարարություն բոլոր այն վեճերով, որոնք կարող են ծագել առևտրային, բանկային, ապահովագրական,  պայմանագրային, սեփականության, գույքային իրավահարաբերությունների ընթացքում: Հարկ է նկատել, որ հաճախ ենք բոլորս կոնֆլիկտներ ունենում մեր հարևանների հետ, դժգոհ ենք մնում այս կամ այն կազմակերպության մատուցած ծառայություններից կամ վաճառված ապրանքներից, ինչն էլ կարող է հանգեցնել վեճի, որի արդյունքում տուժում են մարդկային և գործնական փոխհարաբերությունները, մարդու նյարդերն ու թանկագին ժամանակը: Մինչդեռ հաշտարարության միջոցով հնարավոր է խնայել, ինչպես մարդու նյարդերն ու ժամանակը, այլև վերջինիս զերծ պահել ավելորդ դատական քաշքշուկներից և մտերմիկ կամ գործնական հարաբերությունները վնասելուց:

 

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

JJ-Blog-Mediation-3

images

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ՖԻԶԻԱԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

·

Շահերն ու գործարար համբավը լիովին պաշտպանված է , քանզի հաշտարարության ամբողջ գործընթացը գաղտնի է

·

Փոխհամաձայնությունը, որպես կանոն, առավել երկարաժամկետ է և արտացոլում է իրերի իրական պատկերը

·

Հաշտարարությունը օգնում է խնայել միջողները, ժամանակը և ապրումները

·

Հաշտարարությունն ուղղված է ոչ թե կոնֆլիկտի(ով է ճիշտ, ով է սխալ պարզաբանմանը), այլ կառուցողական լուծումների որոնմանը

·

Հաշտարարությունն օգնում է պահպանել գործընկերական հարաբերությունները և շարունակել հետագա համագործակցությունը

·

Հաշտարարությունը օգնում է լուծել ցանկացած վեճ

·

Հաշտարարությունն ուղղված է բոլոր կողմերին ձեռնտու արդար լուծման փնտրմանը

·

Հաշտարարությունը թույլ է տալիս պահպանել բնականոն մարդկային հարաբերությունները

·

Հաշտարարությունը խնայում է  ժամանակն ու միջոցները

·

Հաշտարարությունը օգնում է պահպանել դրական էմոցիոնալ ֆոն:

 

mediation-header-n

Հարկավոր է նկատել, որ վերը նշված օրենսդրական կարգավորումները վերաբերում եմ միայն  արտոնագրված  հաշտարարի մասնակցությամբ գործընթացին: Հարկավոր է նկատել,  որ հաշտարարություն, ըստ էության, կարող է իրականացնել ցանկացած անձ, սակայն միայն արտոնագրված հաշտարարի կողմից իրականացվող գործընթացն է կանոնակարգված օրենսդրությամբ, միայն արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարությունն է իրականացվում կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկողմնակալության սկզբունքների հիման վրա և միայն արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտարարության համաձայնությունը կարող է  առաջացնել կողմի / կողմերի համար ցանկալի  իրավական հետևանքներ:

 

Հաշտարարության կանոններ


Հաշտարարների Վարքագծի կանոններ