ք.Երևան,Կիևյան 18/1
Հեռ. 010 32 11 31
Էլ.Փոստ info@bests.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԲԵՍԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ փաստաբանական և հաշտարարական գրասենյակը հիմնադրվել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին:

Գրասենյակը մատուցում է իրավաբանական և հաշտարարական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց` տրամադրելով ինչպես մշտական հիմունքներով ընթացիկ իրավաբանական սպասարկում, այնպես էլ՝ որոշակի գործերով  իրավաբանական ծառայություններ:

Գրասենյակը մասնագիտացված է պարտքերի հավաքագրման, քաղաքացիական, կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային, ամուսնաընտանեկան, էլեկտրոնային հաղորդակցության, սեփականության, ժառանգության, վարչական, հարկային, մաքսային իրավունքի ոլորտներում, դատական և արբիտրաժային ներկայացուցչության, ինչպես նաև՝ հաշտարարության մեջ:

Գրասենյակը համագործակցում է ոլորտի լավագույն մասնագետների` իրավաբանների, փաստաբանների, նոտարների, արտոնագրված /նոտարական/ թարգմանիչների և արտոնագրված հաշտարարների հետ:

vahe

Վահե Աստվածատրյան

Հիմնադիր / Տնօրեն
Իրավախորհրդատու / փաստաբան
Արտոնագրված հաշտարար

հեռ՝ 010 32 11 31
բջջ.՝ 077 023 959
էլ. փոստ՝ vahe.astvatsatryan@bests.am
linkedin  logo (1)

Վահե Աստվածատրյանը 2015թ.-ի նոյեմբերի 10-ին հիմնադրել է Բեսթ «Սոլյուշնս» ՍՊԸ-Ն և հիշյալ ամսաթվից հանդիսանում է ընկերության տնօրենը: Մասնագիտացած է պայմանագրային, կորպորատիվ, գույքային, աշխատանքային, ժառանգության , անշարժ գույքի, վարչական, էլեկտրոնային հաղորդակցության և սնանկության իրավունքի ոլորտներում: Վահե Աստվածատրյանը միաժամանակ հանդիսանում է պարտքերի հավաքագրման, գումարների բռնագանձման և իրավական ռիսկերի գնահատման և ընդհանուր իրավախորհրդատվության մասնագետ:
Ունի մեծ փորձ՝ մշտական հիմունքներով փաստաբանական ծառայություններ տրամադրելու ինչպես փոքր ու մեծ կազմակերպություններին, այնպես էլ՝ անհատներին: Բազմիցս ներկայացրել է հաճախորդների շահերը դատական ատյաններում և տարբեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Վահե Աստվածատրյանը հանդիսանում է ՀՀ Փաստաբանների դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը:
Հանդիսանում է նաև ՀՀ ԱՆ կողմից արտոնագրված հաշտարար՝ հանդիսանալով ՀՀ առաջին արտոնագրված հաշտարարներից մեկը:
Վահե Աստվածատրյանը որակավորվել է որպես արտոնագրված հաշտարար նաև Լոնդոնյան Վեճերի Այլընտրանքային Լուծման Կենտրոնի՝ CEDR-ի կողմից:
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Վահե Աստվածատրյանը համալիր իրավաբանական ծառայություններ է մատուցել հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություններ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին և «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ին՝ ներկայացնելով նաև վերջիններիս շահերը պետական մարմիններում և դատարաններում:Պարտքերի հավաքագրման և գումարների բռնագանձման ոլորտում իրավաբանական ծառայություններ է տրամադրել հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ընկերություն համարվող՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ին և հեռահահաղորդակցության ոլորտում՝ կապի օպերատոր հանդիսացող «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին՝ ներկայացնելով վերջինիս շահերը նաև դատական ատյաններում:
Կրթությունը՝
2010թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:
2013թվականին ավարտել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիային իրավագիտության ֆակուլտետը:
2013թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական Դպրոցը և ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր /արտոնագիր N 1701/:
2015թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից անկացվող հաշտարարների որակավորման դասընթացը և ստացել է արտոնագրված հաշտարարի վկայագիր/վկայագիր N 0014/:
2015թվականին ավարտել է Լոնդոնյան՝ Վեճերի Այլընտրանքային Լուծման Կենտրոնի կողմից անկացվող հաշտարարների որակավորման դասընթացը և ստացել հաշտարարի միջազգային վկայագիր:
2006-2013թթ. ընթացքում Վահե Աստվածատրյանը մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ Արդարադատության Նախարարությունում, ՀՀ Վճռաբեկ դատարանում, ՀՀ Դատական դեպարտամենտում և ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունում:

Վահե Աստվածատրյանը ազատորեն տիրապետում է Հայերեն, Անգլերեն և Ռուսերեն լեզուներին:

astxik

Աստղիկ Անտոնյան

Գործընկեր
Իրավախորհրդատու / Փաստաբան Արտոնագրված հաշտարար

հեռ՝ 010 32 11 31
բջջ.՝ 093 39 15 03
էլ. փոստ՝ astghik.antonyan@bests.am
linkedin logo (1)

Աստղիկ Անտոնյանը 2016թ.-ի հունվարի 08-ին միացել է «Բեսթ Սոլյուշնս» ՍՊԸ-ին և հիշյալ ամսաթվից հանդիսանում է ընկերության Գործընկեր-իրավախորհրդատուն: Մասնագիտացած է պայմանագրային, կորպորատիվ, գույքային, աշխատանքային, ժառանգության, սեփականության, ընտանեկան, անշարժ գույքի և վարչական իրավունքի ոլորտներում: Միաժամանակ հանդիսանում է պարտքերի հավաքագրման, գումարների բռնագանձման և իրավական ռիսկերի գնահատման մասնագետ:

Փաստաբանական ծառայություններ է տրամադրել ինչպես փոքր ու մեծ կազմակերպություններին, այնպես էլ՝ անհատներին: Բազմիցս ներկայացրել է հաճախորդների շահերը դատական ատյաններում և տարբեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Աստղիկ Անտոնյանը հանդիսանում է ՀՀ Փաստաբանների դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը:
Հանդիսանում է նաև ՀՀ ԱՆ կողմից արտոնագրված հաշտարար՝ հանդիսանալով ՀՀ առաջին արտոնագրված հաշտարարներից մեկը:
Կրթությունը՝
2009 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
2011 թվականին ավարտել է ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիային իրավագիտության ֆակուլտետը:
2013 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական Դպրոցը և ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր /արտոնագիր` N 1699/:
2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից անկացվող հաշտարարների որակավորման դասընթացը և ստացել է արտոնագրված հաշտարարի վկայագիր /վկայագիր` N 0045/:
2007-2011թթ. ընթացքում Աստղիկ Անտոնյանը մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, ՀՀ վարչական դատարանում, ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարությունում և Գյումրու քաղաքապետարանում:
2008-2009թթ. մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան փուլերին:

Աստղիկ Անտոնյանը ազատորեն տիրապետում է Հայերեն, Անգլերեն և Ռուսերեն լեզուներին: