ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պրոֆեսիոնալ և ճիշտ իրավաբանական խորհրդատվությունից է կախված Ձեր իրավական խնդիրների հետագա ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՄԱՆ տարբերակի ընտրությունը: Կարևորելով դա` մենք առաջարկում ենք իրավաբանական խորհրդատվության ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար հետևյալ ոլորտներին առնչվող հարցերի և խնդիրների վերաբերյալ.

  • Աշխատանքային իրավունք,
  • Պայմանագրային իրավունք,
  • Ամուսնաընտանեկան իրավունք,
  • Ժառանգության իրավունք,
  • Կտակի իրավունք,
  • Գույքային իրավունք,
  • Սեփականության իրավունք,
  • Կատարողական վարույթ
  • Կորպորատիվ իրավունք,
  • Վարչական իրավունք,
  • Հարկային իրավունք,
  • Մաքսային իրավունք,
  • Էլեկտրոնային հաղորդակցության իրավունք,
  • Հեղինակային իրավունք,
  • Պարտքերի հավաքագրում և գումարների բռանագանձում,
  • Սնանկությանն առնչվող հարցեր
  • Միգրացիոն խնդիրներ,
  • ցանկացած այլ քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարցեր:

Իրավաբանական խորհդատվության հասանելիության և դյուրըմբռնելիության անհրաժեշտությունը գիտակցելով՝ մենք կտրամադրենք իրավաբանական խորհրդատվությունցանկացած բարդ և խրթին թվացող իրավական խնդրի վերաբերյալ՝ դարձնելով այն Ձեզ համար պարզ և հասանելի, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել Ձեզ հուզող իրավական խնդրի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք: Սակայն գործող մրցակցային դատավարության պայմաններում դատարանում՝ ակնկալվող ցանկալի արդյունքին հասնելը մեծապես կախված է Ձեր իրավունքների և օրինական շահերի գրագետ և ճիշտ ներկայացնելու մարտավարությունից, ինչը հնարավոր է միայն՝ հմուտ և փորձառու մասնագետների օգնությամբ: Մենք առաջարկում ենք Ձեզ դատական ներկայացուցչություն /փաստաբանի կողմից գործի վարում դատարանում/ ՀՀ ընդհանուր իրավասության, Վարչական, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանում և առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Ձեր շահերի ներկայացում ՀՀ-ում գործող բոլոր դատարաններում,
  • Հայցադիմումների, դիմումների, հայցադիմումի պատասխանների, առարկությունների, միջնորդությունների և այլ փաստաթղթերի կազմում և դրանց ներկայացում դատարան,
  • Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, բողոքի պատասխանների կազմում և ներկայացում դատարան,
  • ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների կազմում,
  • Դատավարության հետ կապված՝ շահերի ներկայացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատավարության համար անհրաժեշտ փաստաթղթերի և ապացույցների հավաքագրում,
  • Անհրաժեշտ այլ դատավարական գործողությունների կատարում:

 

Կարևորելով յուրքանչյուր դատական գործի առանձնահատկությունը և դատարանում Ձեր իրավունքների ու շահերի պատշաճ ներկայացումը ՝մենքկգտնենք Ձեր շահերի ներկայացման ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԸՆԹԱՑԻԿ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Երբ Դուք դատական գործընթացի փուլում եք, երբեմն անհրաժեշտ է լինում իմանալ այդ գործընթացի հետագա հնարավոր զարգացումները` այդ թվում հնարավոր ռիսկերը` ներկայացված փաստերի, ապացույցների և ընտրված մարտավարության արդյունքում: Նման մասնագիտական գնահատականը դատական գործընթացի որոշակի փուլերում հնարավորություն է տալիս փոխել մարտավարությունը, ներկայացնել ապացույցներ կամ փաստեր, որն էլ ավելի կբարձրացնի գործը հօգուտ Ձեզ լուծվելու հավանականությունը: Հաշվի առնելով այդ ամենը`մենք առաջարկում ենք Ձեր ընթացիկ դատական գործընթացի հեռանկարների մասնագիտական գնահատում, որն իր մեջ կարող է ներառել`

  • Ընթացիկ դատական գործի դատական վարույթում առկա բոլոր փաստաղթղթերի ուսումնասիրում,
  • Ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա հնարավոր իրավական ռիսկերի գնահատում,
  • Դատական գործընթացի հեռանկարի վերաբերյալ՝ գործում առկա փաստերի և ապացույցների հիման վրա իրավական վերլուծության տրամադրում՝ տրամադրելով գործի ելքի վերաբերյալ ենթադրյալ եզրակացություն,
  • Դատական գործընթացին մեր փաստաբանների ներգրավվածության ապահովում:

 

Քանի որ դատական գործընթացը հատուկ մասնագիտական գիտելիքներ և փորձ է պահանջում, ուստի մեր փաստաբանները կօգնեն Ձեզ գտնել Ձեր դատական գործընթացը շարունակելու ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմններում (ՀՀ Կառավարություն, նախարարություններ, ՀՀ ԿԱ անշարԺ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն, քաղաքապետարաններ, վարչական շրջանների աշխատակազմ և այլն) Ձեր շահերը պատշաճ և գրագետ ներկայացնելուց է կախված Ձեր իրավունքների իրականացումը և հետագայում հնարավոր իրավական խնդրիները և դատական գործընթացները շրջանցելու հավանականությունը: Մեր մասնագետները օգտագործելով իրենց փորձառությունն ու գիտելիքները՝ կգործադրեն հնարավոր բոլոր ջանքերը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում Ձեր իրավունքներն ու շահերը լավագույնս պաշտպանելու համար:

Հիշյալ ասպարեզում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները`

  • Փաստաբանական հարցումների իրականացում,
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում,
  • Ներկայացուցչություն տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • Դիմումների, բողոքների կամ այլ փաստաթղթերի կազմում,
  • Վարչական վարույթի շրջանակներում ներկայացուցչություն,
  • Վարչական ակտերի բողոքարկում վերադասության կարգով,
  • և այլն:

 

Կարևորելով Ձեր իրավունքների իրականացման արդյունավետությունը` մենք լավագույնս կներկայացնենք Ձեր շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում` գտնելով Ձեր խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

«Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական գրասենյակը իր վստահորդներին առաջարկում է իր ծառայությունները արբիտրաժային տրիբունալներին հանձնված կամ հանձնվող գործերի շրջանակներում: Արբիտրաժային տրիբունալները դրանք օրենքի հիման վրա ստեղծված առևտրային վեճեր քննող դատարաններ են, որոնք իրավասու են քննել առևտրային հարաբերություններին առնչվող գործարքների հիման վրա ծագած վեճերը: Առևտրային հարաբերությունները ներառում են՝

  • բանկերի կամ այլ ֆինանuական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման և փոխանակման գործարքները,
  • առևտրային ներկայացուցչության կամ գործակալման գործարքները,
  • ֆակտորինգի վերաբերյալ գործարքները,
  • վարձակալության վերաբերյալ գործարքները,
  • աշխատանքների կատարման վերաբերյալ գործարքները,
  • խորհրդատվության վերաբերյալ գործարքները,
  • նախագծման վերաբերյալ գործարքները,
  • ներդրման վերաբերյալ գործարքները,
  • ֆինանuավորման վերաբերյալ գործարքները,
  • ապահովագրության վերաբերյալ գործարքները,
  • շահագործման կամ կոնցեuիայի վերաբերյալ գործարքները,
  • համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի վերաբերյալ գործարքները,
  • ծովային,oդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ գործարքները,
  • և այլն:

 

Արբիտրաժային վարույթով քննվող գործերով մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները՝

 

  • Երկկողմ, բազմակողմ, ներդրումային, կոնցեսիոն և ծրագրի ֆինանսավորման գործարքներում արբիտրաժային դրույթների մշակում,
  • Արբիտրների ընտրության հարցում աջակցություն,
  • Արբիտրաժային վարույթի շրջանակներում իրավախորհրդատվության տրամադրում,
  • Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն,
  • Արբիտրաժային տրիբունալի կայացրած վերջնական ակտերի դատական կարգով ճանաչման ապահովում,
  • Արբիտրաժային տրիբունալի կայացրած վերջնական ակտերի կատարման ապահովման՝ իրավական աջակցություն,
  • Արբիտրաժային տրիբունալի կայացրած վերջնական ակտերի բողոքարկում և չեղարկում,
  • Արբիտրաժային վարույթին առնչվող այլ իրավական խնդիրներով ծառայությունների տրամադրում:

 

Կարևորելով Ձեր շահերի պատշաճ ներկայացվածությունը արբիտրաժային վարույթի շրջանակներում՝ մենք կօգնենք Ձեզ գտնել արբիտրաժային վարույթին առնչվող Ձեր իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈԻԹՅՈՒՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Հաշվի առնելով մեր առօրյա և գործնական կյանքում բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև՝ այլ մասնավոր կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների լայն շրջանակներից օգտվելու անհրաժեշտությունը` հաճախ անհրաժեշտ է լինում Ձեր՝ որպես սպառողի և / կամ պատվիրատուի շահերը ներկայացնել այդ կազմակերպություններում:

Հետագա անախորժություններից խուսափելու, ինչպես նաև արդեն իսկ առկա անախորժությունները հարթելու նպատակով՝ հիշյալ ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները`

  • Փաստաբանական հարցումների իրականացում,
  • Դիմումների, բողոքների կամ այլ փաստաթղթերի կազմում,
  • Պայմանագրային դրությների մեկնաբանում,
  • Պայմանագրային դրույթների վերաբերյալ իրավական ռիսկերի գնահատում և ներկայացում,
  • Պայմանագրային դրույթների փոփոխության վերաբերյալ առաջարկների ներկայացում,
  • Բանակցությունների վարում,
  • Ձեր իրավունքների և շահերի ներկայացում,
  • Հնարավոր հետագա դատական պաշտպանության հնարավորությունների գնահատում:

 

Կարևորելով Ձեր իրավունքների իրականացման արդյունավետությունը` մենք լավագույնս կներկայացնենք Ձեր շահերը ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում` գտնելով Ձեր իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

 

Երկարատև դատական գործընթացից հետո ցանկալի արդյունքի հասնելու դեպքում շատ կարևոր է այդ արդյունքի իրագործումը` դատական ակտի հարկադիր կատարումը: Հաճախ հօգուտ անձի դատական ակտի կայացումը դեռևս չի ապահովում անձի վերջնական նպատակի իրականացումը, քանի որ միշտ չէ, որ վեճի մյուս կողմը ժամանակին և պատշաճ կերպով է կատարում դատական ակտով իր վրա դրված պարտականությունները: Նման դեպքերում դատական ակտի կատարումը պետք է ապահովվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման) ծառայության միջոցով:

Հաշվի առնելով հարկադիր կատարման վարույթի կարևորությունը` Ձեզ համար ցանկալի վերջնական արդյունքին հասնելու հարցում և կարևորելով վերջնական ցանկալի արյդունքի՝ լավագույնս ապահովման նկատմամբ մեր մասնագիտական մոտեցումը` հարկադիր կատարման վարույթի շրջանակներում առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.

  • Դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ խորհրդատվություն,
  • Կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրում և դատական ակտի իրագործման հեռանկառների գնահատում,
  • Կատարողական վարույթի հարուցմանն ուղղված գործողությունների կատարում,
  • Կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետների վերականգնման, կատաորղական թերթի կրկնօրինակ տալու համար դիմումների կազմում և ներկայացում դատարան,
  • Դատականակտի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման համար դիմումների կազմում և ներկայացում դատարան,
  • Ներկայացուցչություն կատարողական վարույթի շրջանակներում,
  • Հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության՝ իրավական գնահատում,
  • Հարկադիր կատարողի գործողությունների / անգործության, որոշումների բողոքարկում վերադասության կարգով,
  • Հարկադիր կատարողի գործողությունների / անգործության, որոշումների բողոքարկում դատական կարգով,
  • Գույքն արգելանքից հանելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացում և փաստաթղթերի կազմում,
  • Կատարողական վարույթի ընթացքում վարույթի մյուս կողմի հետ բանակցությունների վարում,
  • Կատարողական վարույթի ընացքում առաջացած ցանկացած հարցով իրավաբանական ծառայությունների տրամադրում:

 

Կարևորելով Ձեզ համար իրավական խնդրի լուծման վերջնական ցանկալի արդյունքին հասնելու և դատական ակտերի կատարման /կատարողական գործողությունների ընթացքում/ չարաշահումները բացահայտելու և կանխարգելելու անհրաժեշտությոնը` մենք կգտնենք կատարողական վարույթի շրջանակներում առաջացած Ձեր իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

 

Յուրաքանչյուր ֆիզիական անձ կամ կազմակերպություն առօրյա կյանքում հաճախ է բախվում ոչ պարտաճանաչ և անբերխիղճ հաճախորդների, պատվիրատուների, գործընկերների, ինչու ոչ՝ մտերիմների և ընկերների կողմից իրենց դրամային պարտավորությունների ոչ պատշաճ իրականացման հետ: Այս ամենի արդյունքում կուտակվում են չվերադարձված պարտքեր: Վերջիններս էլ խոչընդոտում են թե բիզնեսի բնականոն զարգացմանը և թե անձնական դրամաշրջանառությանը՝ ստեղծելով նոր հոգսեր պարտատիրոջ համար:

Մենք առաջարկում ենք բոլոր պարտատեր Ֆիզիկական (անհատներին) և իրավաբանական անձանց (կազմակերպություններին)՝ խնայել նյարդերն ու ժամանակը, զբաղվել հիմնական գործունեությամբ, իսկ պարտքերի հետ կապված հոգսերը հանձնել մեզ: Մեր մասնագետները արդյունավետորեն, համակարգված, արագ և օպերատիվ կերպով իրականացնում են պարտքերի հավաքագրում և գումարների բռնագանձում: Մեր գրասենյակն առաջարկում է պարտքերի հավաքագրման և գումարների բռնագանձման ծառայություններ ինչպես խոշոր կազմակերպություններին (բանկեր, վարկային կազմակերպություններ, հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ), այնպես էլ միջին և փոքր ընկերությունների և անհատների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պարտքերի հավաքագրման ոլորտում առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.

  • Պարտքի վերաբերյալ պարտապաններին գրավոր ծանուցում և վճարման առաջարկների ներկայացում,
  • Պարտապանների հետ բանակցությունների վարում,
  • Պարտքի մարման ժամանակացույցերի կազմում,
  • Պարտքի մարման պարտավորագրերի կազմում,
  • Պարտքի գումարի հաստատմանն ուղղված գործողությունների իրականացում,
  • Պարտքերի հավաքագրման նպատակով վճարման կարգադրությունների, դատական հայցերի կազմում և ներկայացում դատարան,
  • Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտքի գումարների բռնագանձմանն ուղղված գործողությունների կատարում,
  • Պարտապանին սնանկ ճանաչելուն ուղղված գործողությունների իրականացում,
  • Պարտքերի հավաքագրմանն ու գումարների բռնագանձմանն ուղղված այլ անհրաժեշտ գործողությունների կատարում:

 

Կարևորելով յուրաքանչյուրի դրամական շրջանառության կայունությունը՝ մենք կօգնենք Ձեզ արագ և օպերատիվ կերպով հավաքագրել և բռնագանձել Ձեր պարտքի գումարները՝ գտնելով գումարների վերադարձման ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Կորպորատիվ իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր բիզնեսի կամ հասարակական գործունեության անբաժան ուղեկիցը: Գործող օրենսդրության համաձայն անձը/անձիք/ բիզնեսի իրականացման նպատակով պետք է ստեղծի կամ  ընկերություն (փակ բաժնետիրական, բաց բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ  և այլն) կամ հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր: Գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում նաև ոչ բիզնես նպատակներով միավորումների ստեղծում (հասարակական կազմակերպություններ և այլն), որը նույնպես անուղղակի կերպով առնչվում է համընդհանուր բիզնես միջավայրի վրա: Ամբողջացնելով վերոգրյալը կարող ենք ասել, որ կորպորատիվ իրավունքը հանդիսանում է ճիշտ կազմակերպված բիզնես միջավայրի և հասարակական գործունեության կարևորագույն հիմնաքարը, իսկ բիզնեսի հաջողությունը պայմանավորված է դրա ճշգրիտ կազմակերպմամբ և իրավաբանական ընթացիկ սպասարկմամբ:

Կորպորատիվ իրավունքի ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.

  • Կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն
  • Ընկերության կամ կազմակերոպթյան կազմակերպաիրավական ձևիՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն/ ընտրության հարցում աջակցություն,
  • Ընկերության գրանցման /հիմնադրման/ և վերագրանցման փաստաթղթերի պատրաստում,
  • Ընկերության պետական գրանցման, վերակազմակերպման, կազմակերպաիրավական ձևի փոփոխության փուլում իրավական աջակցություն և ներկայացուցչություն համապատասխան պետական մարմիններում,
  • Ընկերության կանոնադրության, ներքին իրավական ակտերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի /ընդհանուր ժողովի որոշումներ, գործադիր մարմնի որոշումներ, բաժնետերերի համաձայնագրեր և այլն/ պատրաստում և մշակում,
  • Ընկերության ամբողջ փաստաթղթաշրջանառության վարում և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցում,
  • Ընկերության իրավունքների և շահերի դատական ներկայացուցչություն,
  • Ընկերությունների միացումների և միաձուլումների իրականացմանն իրավական աջակցության տրամադրում,
  • Ընկերությունից մեկ կամ մի քանի ընկերությունների առնանձացման կազմակերպման իրավական աջակցություն
  • Ընկերության սնանկացման, ֆինանսական առողջացման գործընթացների իրավական ուղեկցում,

 

Կարևորելով առողջ  գործարար և հասարակական միջավայրի զարգացումը՝ մենք կօգնենք ձեզ գտնել Ձեր բիզնեսի կամ հասարակական գործունեությանն (հիմնադրմանը, վերակազմավորմանը, առանձնացմանը, լուծարմանը, միավորմանը …) առնչվող խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

Բոլոր այն կազմակերպությունները և գործարարները, որոնք չունեն իրավաբաններ կամ ունեն հավելյալ իրավաբանական աջակցության կարիք՝ «Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական գրասենյակի առաջարկած «Կազմակերպությունների աբոնենտային սպասարկում ծառայությունը» հենց իրենց համար է: Հիշյալ ծառայությունը իրենից ենթադրում է ամսական բաժանորդագրության հիման վրա իրավաբանական ծառայությունների տրամադրում մշտական հիմունքներով (Legal Outsourcing): Ծառայությունները կարող են տրամադրվել ինչպես իրավունքի որևէ կոնկրետ ճյուղ/եր/ի ոլորտում, այնպես էլ լինել համալիր կարգով տրամադրվող՝ իրենց մեջ ներառելով կազմակերպության ամբողջական իրավաբանական սպասարկումը (Full Legal Outsourcing):

Ծառայությունների տրամադրումը իրականացվում է ինչպես անմիջական շփումների, այնպես էլ հեռահաղորդակցության միջոցների գործադրմամբ:

Կարևորելով կազմակերպությունների ժամանակը և միջոցները, ինչպես նաև բնականոն գործունեության իրավական ամուր հենարանի ապահովումը՝ մենք առաջարկում ենք կազմակերպություններին մշտական հիմունքներով իրավաբանական սպասարկման ծառայություններ, որոնք իրենց մեջ կներառեն մեր հետևյալ ծառայությունները.

  • Կազմակերպության ներքին իրավական աուդիտի անցկացում,
  • Կազմակերպության ներքին իրավական փաստաթղթերի մշակում,
  • Կազմակերպությանն առնչվող հարցերի և խնդիրների վերաբերյալ մշտական իրավախորհրդատվության տրամադրում,
  • Կազմակերպության աշխատանքային պայմանագրերի, հրամանների մշակում և պատրաստում,
  • Կազմակերպության կադրային գործի իրավական աջակցություն,
  • Կազմակերպության ներքին կանոնների և ներքին կարգապահական կանոնների մշակում և պատրաստում,
  • Կազմակերպության աշխատակիցների (ընկերության շահերի հետ համընկնման դեպքում) ներկայացում,
  • Կազմակերպության պայմանագրային դաշտի ապահովում,
  • Իրավական հարցերով Կազմակերպության /շահերի/ ներկայացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պետական և մասնավոր կազմակերպություններում, նոտարական գրասենյակներում,
  • Կազմակերպության շահերի ներկայացուցչություն ՀՀում գործող բոլոր դատարաններում, Արբիտրաժային տրիբունալներում, Հաշտարարական կազմակերպություններում,
  • Կազմակերպության աշխատակիցների և ընկերության միջև ծագած վեճերի հարթում՝ հաշտարարության միջոցով (Mediation / Медиация),
  • Կազմակերպության աշխատակիցների պայմանագրերի լուծման եղանակների մշակում,
  • Կազմակերպության ղեկավար մարմիններին՝ գործնական հանդիպումների ժամանակ իրավաբանական ներկայացուցչության ապահովում,
  • Կազմակերպությունում անցկացվելիք ստուգումների և վարչական վարույթների շրջանակներում Կազմակերպության շահերի ներկայացուցչություն,
  • Կազմակերպության օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրերի մշակում անգլերեն և ռուսերեն լեզուներով,
  • Կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների համար Ընդհանուր դրույթներ և պայմանների մշակում, փոփոխում, կատարելագործում,
  • Կազմակերպության հրապարակային առաջարկների /օֆերտաների/ մշակում,
  • Կազմակերպության գործընկերների հետ պայմանագրերի (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, վարձկալության, ենթավարձակալության, գործակալության և այլն) մշակում և կազմում,
  • Կազմակերպության հետ կնքվող պայմանագրերի իրավական գնահատում, դրույթների վերաձևակերպում, գործընկեր կողմի հետ բանակցությունների վարում,
  • Կազմակերպության պայմանագրերի փոփոխում, համաձայնագրերի, հավելվածների, լրացուցիչ իրավական փաստաթղթերի հավելում,
  • Կազմակերպության վերակազմավորման ապահովում (օրինակ՝ ՍՊԸից ՓԲԸ և այլն),
  • Կազմակերպության համար դուստր ընկերությունների, ներկայացուցչությունների հիմադրում, լուծարում, վերակազմավորում,
  • Կազմակերպության կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի մշակում, կատարելագործում,
  • Կազմակերպության ղեկավար մարմինների ձևավորում, գործառույթների հստակեցում,
  • Կազմակերպության՝ այլ ընկերությունների հետ միաձուլման ապահովում,
  • Կազմակերպությունից այլ ընկերությունների առանձնացման իրավական ապահովում,
  • Կազմակերպության բաժնեմասերի սեփականատերերի միջև համաձայնագրերի մշակում,
  • Կազմակերպության ղեկավար մարմինների (խորհուրդ, ժողով, տնօրեն) որոշումների և արձանագրությունների պատրաստում,
  • Կազմակերպության բաժնետերերի /մասնակիցների/ միջև առաջացող վեճերի հարթում՝ հաշտարարության միջոցով,
  • Կազմակերպության ղեկավար մարմինների գործառույթների սահմանում,
  • Կազմակերպության առևտրային գաղտնիքի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում,
  • Կազմակերպությանը վերաբերող և ծառայությունների մատուցմանը առնչվող տեղեկատվության գաղտնիության ապահովում /փաստաբանական գաղտնիք/,
  • Կազմակերպության դեմ դատական գործընթաց սկսել ցանկացող հաճախորդների հետ հաշտարարության իրականացում,
  • Կազմակերպության համար էլեկտրոնային հաղորդակցության հետ կապված իրավական խնդիրների սպասարկում,
  • Կազմակերպության ընթացիկ դատական գործերի հեռանկարների մասնագիտական գնահատում,
  • Կազմակերպության պարտքերի արտադատական և դատական կարգով հավաքագրում, գումարների բռնագանձում,
  • Կազմակերպության հեղինակային իրավունքին առնչվող հարցերի սպասարկում,
  • Կազմակերպության սեփականության իրավունքին առնչվող հարցերի սպասարկում,
  • Վարչական վարույթների ժամանակ Կազմակերպության շահերի ներկայացման ապահովում,
  • Կազմակերպության հարկային և մաքսային խնդիրների լուծման հարցում՝ իրավական աջակցության տրամադրում,
  • Կազմակերպության ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառության ձևաչափերի մշակման հարցում իրավական աջակցություն,
  • Քաղաքացիարավական և վարչաիրավական ոլորտներում ի հայտ եկող ցանկացած իրավական հարցերով՝ անհրաժեշտ իրավաբանական ծառայությունների տրամադրում:

Կարևորելով կազմակերպությունների առողջ գործարար միջավայրի բարեկեցության ապահովումը և ռեսուրսների ճիշտ օգտագործումը`մենք կօգնենք Ձեր կազմակերպությանը գտնել ցանկացած իրավական խնդրի և հարցի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Աշխատանքային հարաբերություններն աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ են, որոնց կայունության գրավականը, թերևս, աշխատանքային իրավունքի նորմերի ճիշտ ձևակերպումը, կիրառումն ու ապահովումը, աշխատողի և գործատուի իրավունքների և օրինական շահերի   փոխհամաձայնեցված պաշտպանությունն է: Հաշվի առնելով նշվածը՝ մեր գրասենյակը առաջարկում է ձեզ աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում  հետևյալ ծառայությունները՝

  • Աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն
  • Աշխատանքային պայմանագրերի, հրամանների և աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված այլ փաստաթղթերի կազմում
  • Աշխատանքի ընդունման, աշխատողների վերապատրաստման հարցաշարերի ու կանոնակարգերի մշակում և ներդրում,
  • Աշխատողների անձնական տվյալների պաշտպանության համակարգի ներդրում,
  • Գործատուի իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն,
  • Գործատուի համար աշխատանքային հարաբերությունները կարգավորող ներքին իրավական ակտերի կազմում,
  • Ներքին կարգապահապական կանոնների և կարգապահական տույժերի մշակում,
  • Գործատուի համար՝ հաստիքացուցակի մշակում և կազմում,
  • Գործատուի բարի համբավը վերականգնելու հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Աշխատանքային պայմանագրերի լուծման կարգի մշակում և իրավական կարգավորում,
  • Աշխատողի իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն,
  • Աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանություն,
  • Աշխատողի խախտված իրավունքների(չվճարված աշխատավարձ, չտրամադրված արձակուրդ, արտաժամյա աշխատանքի համար չվճարված գումար և այլն) վերականգնում, գործատուից տուժանքների բռնագանձում՝ աշխատանքային պայմանագրի գործողությոան ընթացքում և դրա ավարտից հետո,
  • Ապօրինի աշխատանքից ազատված աշխատողի աշխատանքի վերականգնման և տուժանքի վճարման հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Աշխատանքային հարաբերությունների ոլորտում իրավական աուդիտի և ռիսկերի գնահատման իրականացում,
  • Կազմակերպությունների կադրային քաղաքականության՝ իրավական աջակցում, օրենսդրության պահանջներին համապատասխանեցում,
  • Աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի իրավական փորձաքննություն ու առաջարկությունների կազմում,
  • Աշխատանքային վեճերով բանակցությունների կազմակերպում և անցկացում
  • Աշխատանքային իրավունքին առնչվող այլ իրավական հարցերի լուծում:

Կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը՝ մենք կօգնենք Ձեզ գտնել աշխատանքային հարաբերություններից ծագած խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ներկա իրականությունը ստիպում է բոլորիս անմասն չմնալ պայմանագրային իրավունքով կարգավորվող հարաբերություններից: Տվյալ իրավահարաբերությանը համապատասխանող ճիշտ կնքված պայմանագրերը օգնում են ձերբազատվել հետագա անախորժություններից, որոնք սովորաբար ծագում են ոչ պատշաճ ձևակերպված պայմանագրային դրույթների կամ պայմանագրի իսպառ բացակայության պայմաններում: Մենք կօգնենք Ձեզ ինչպես պայմանագրերի կնքման նախնական փուլում, այնպես էլ դրանց հետ կապված հետագա փոփոխությունների և պայմանագրերից ծագած վեճերի հարցում՝ առաջարկելով մեր հետևյալ ծառայությունները՝

  • Պայմանագրային իրավունքի ոլորտում խորհրդատվություն,
  • Ցանկացած տեսակի պայմանագրերի՝ պայմանագրային դրույթների մշակում և պայմանագրերի կազմում,
  • Նախնական և հիմնական պայմանագրերի, համաձայնագրերի կազմում, պայմանագրերի կետերի մշակում, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի պատրաստում,
  • Պայմանագրի կամ դրա առանձին կետերի վերլուծություն և ռիսկայնության գնահատում,
  • Պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման կազմակերպում,
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • Պայմանագրի կնքման ողջ գործընթացում իրավաբանական ուղեկցում,
  • Բանակցությունների կազմակերպում, վարում, մասնակցություն,
  • Պայմանագրից ծագող վեճերի լուծում հաշտարարության/մեդիացիա/ միջոցով:

 

Կարևորելով ներկա քաղաքացիական շրջանառության մեջ պայմանագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև դրանցից ծագող իրավական խնդիրների յուրահատկությունը՝ մենք կօգնենք Ձեզ գտնել համապատասխան պայմանագրային հարաբերությունների վերաբերյալ Ձեր ունեցած հարցերի և իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԱՄՈՒՍՆԱԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

Գործող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում կարգավորել յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության կարևորագույն հիմնաքարերից մեկի՝ ընտանիքի, ինչպես նաև մայրությանը, հայրությանը և մանկությանն առնչվող հարաբերությունները: Ամուսնաընտանեկան հարաբերությունների միջոցով կարգավորվում են ամուսնությունների պետական գրանցումը, ամուսնալուծությունները, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի ճակատագիրը, ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների) անձնական ոչ գույքային և գույքային հարաբերությունները, երեխայի և ծնող(ներ)ի իրավունքների և շահերի պաշտպանությունը, ալիմենտային պարտավորությունները, դրանց վճարման կարգը և այլն:

Մենք կօգնենք Ձեզ ինչպես ընտանիքի ձևավորման նախնական փուլում, այնպես էլ ձևավորված ընտանիքում ի հայտ եկող իրավական խնդիրների հարցում` առաջարկելով մեր հետևյալ ծառայությունները՝

  • Ամուսնաընտանեկան հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
  • Ամուսնականպայմանագրերի և ալիմենտի վճարման համաձանագրերի կազմում,
  • Երեխայի խնամքի, դաստիարակության և բնակության վայրը որոշելու հետ կապված ներկայացուցչություն խնամակալության և հոգաբարձության մարմնում,
  • Երեխայի խնամքի, դաստիարակության և բնակության վայրը սահմանելու պահանջներով դատական ներկայացուցչություն,
  • Ծնողական իրավունքներից զրկելու, սահմանափակելու, ծնողական իրավունքները վերականգնելու, հայրության ճանաչման պահանջներով դատական ներկայացուցչություն,
  • Երեխայի որդեգրման համար ներկայացուցչություն վարչական մարմնում և դատարանում,
  • Ամուսնության գրանցման և լուծման պետական գործընթացին մասնակցելու համար խորհրդատվություն,
  • Ամուսնության լուծման, ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով դատական ներկայացուցչություն,
  • Ալիմենտի բռնագանձման, չափի փոփոխման պահանջներով դատական ներկայացուցչություն
  • Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման, այդ գույքի բաժանման հետ կապված պահանջներով դատական պաշտպանություն
  • և այլ ամուսնաընտանեկան հարցեր:

 

Կարևորելով ընտանիքի դերն ու նշանակությունը, ինչպես նաև յուրաքանչյուր ընտանեկան խնդրի և հարցի յուրովի նրբությունը՝ մենք կօգնենք Ձեզ գտնել Ձեր ամուսնաընտանեկան խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ժառանգության ընդունման և ձևակերպման հարցերին առնչվել, առնչվում կամ առնչվելու են գրեթե բոլորը: Ձեր հասանելիքը ժառանգելու և հետագայում վեճերից խուսափելու, ինչպես նաև Ձեր ժառանգական զանգվածը Ձեր հայեցողությամբ կտակելու համար, Դուք պետք է ժամանակին դիմեք նոտարին, ներկայացնեք համապատասխան փաստաթղթերի փաթեթ, կազմեք կտակ, ձեռք բերեք որոշ փաստաթղթեր և կատարեք այլ անհրաժեշտ գործողություններ:

Որպեսզի չսխալվեք հիշյալ գործընթացի ոչ մի փուլում և չզրկվեք Ձեզ հասանելիք ժառանգությունից կամ Ձեր ժառանգությունը կտակեք Ձեր ցանկությանը համապատասխան, մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Ժառանգության հարցերով խորհրդատվություն/ժառանգության ընդունման կարգ և եղանակներ, ժառանգության բացման կարգ, ըստ օրենքի ժառանգություն և ըստ կտակի ժառանգություն, կտակի ձևակերպման, փոփոխման, վերացման կարգ, կտակի բացում, կտակի կատարում, կտակի անվավերություն, ժառանգական զանգված, ժառանգների հերթ, ժառանգությունից հրաժարում, ժառանգությունից մեկուսացում, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք, գույքի առանձին տեսակների ժառանգություն, ժառանգության բաժանում և այլ հարցեր/
  • Կտակի ձևակերպման իրավական աջակցություն,
  • Ժառանգության ձևակերպման հարցերով իրավական աջակցություն,
  • Ժառանգության հարցերով ներկայացուցչություն նոտարական գրասենյակներում և այլ պետական մարմիններում,
  • Ժառանգության հարցերով ներկայացուցչություն դատարանում,
  • Ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետների վերկագնման համար համապատասխան փաստաթղթերի կազմում,
  • Ժառանգության բաց թողնված ժամկետի վերականգնում դատական կարգով,
  • Ժառանգության պարտադիր բաժնի ապահովում՝ դատական կարգով,
  • Կտակի անվավերության հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Ժառանգությունից անարժան զավակներին մեկուսացնելու հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստանալու համար համապատասխան հարցումների կատարում,
  • Ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի հաստատման գործերով դիմումների կազմում և ներկայացում դատարան,
  • Ժառանգության հետ կապված այլ իրավական հարցերով ծառայությունների տրամադրում:

 

Հաշվի առնելով ժառանգության ինստիտուտի կարևորությունը Ձեր գույքի և ունեցվածի հետագա ճակատագիրը որոշելու անհրաժեշտությունից ելնելով` մենք կօգնենք Ձեզ գտնել ժառանգության և կտակի իրավունքի հետ կապված խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Գույքային իրավունքն իրենց ներկայացնում է գույքի նկատմամբ իրավունքների (սեփականության իրավունք, օգտագործման իրավունք և այլն) ձեռքբերման, փոխանցման, օտարման և պաշտպանության իրավահարբերությունների ամբողջություն: Այդ իրավահարաբերություններում ամենակարևորը որոշակի գործողությունների ճիշտ և ժամանակին կատարումն է, ինչը կապահովի գույքի նկատմամբ Ձեր իրավունքների իրականացումն ու պահպանումը: Անշարժ, ինչպես նաև շարժական գույքի հետ կապված իրավունքների առաջացման կայուն հիմքերի ապահովումը, այդ իրավունքների պատշաճ գրանցումը կապահովեն Ձեր գույքի իրավական պահպանումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գույքային իրավունքի ոլորտում առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.

  • Անշարժ և շարժակա նգույքի իրավունքի հարցերով խորհրդատվություն
  • Անշարժ և շարժական գույքի հետ կապված գործարքների /առ ու վաճառք, վարձակալություն, գրավ, նվիրատվություն և այլն/ գրավոր տեքստերի կազմում, պայմանների մշակում,
  • Անշարժ և շարժական գույքի գործարքների ձևակերպման ժամանակ իրավական աջակցություն պետական մարմիններում և նոտարականգրասենյակներում,
  • Անշարժ և շարժական գույքի հետ կապված վեճերով հայցադիմումներ, հայցադիմումների պատասխանների, այլ դատավարական փաստաթղթերի կազմում և դատական ներկայացուցչություն
  • Սեփականության իրավունքի հարցերով՝իրավաբանական աուդիտիանցկացում,
  • Սեփականության իրավունքին առնչվող այլ իրավական հարցերի կարգավորում:

 

Կարևորելով Ձեր գույքային իրավունքների պաշտպանվածության անհրաժեշտությունը և գնահատելով գույքային իրավահարաբերությունների ամենօրյա զարգացումը՝ մենք կօգնեք Ձեզ գտնել Ձեր գույքային հարաբերությունները կարգավորելու ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Հարկային ոլորտում հարկային մարմինների հետ հարաբերությունների ճիշտ կառուցումը, հարկային դաշտի ճիշտ ընտրությունը և հարկային օպտիմալացման միջոցառումների իրականացումը լավագույնս կպաշտպանեն Ձեր բիզնեսը և կնպաստեն դրա զարգացմանը: Հարկային վեճերի առաջացման հիմնական պատճառները հարկային օրենսդրության նրբություններին չտիրապետելն է, հարկային մարմինների ապօրինի վարչարարությունն է, սխալ հաշվապահության իրականացումն է: Նման իրավիճակներից խուսափելու համար հարկային ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Հարկային իրավունքի հարցերով խորհրդատվություն
  • Հարկային մարիմինների որոշումների, դրսևորած անգործության բողոքարկում վերադասության կարգով
  • Հարկային մարիմինների որոշումների, դրսևորած անգործության բողոքարկում դատական կարգով
  • Հարկատուի շահերի ներկայացում վարչական վարույթի շրջանակներում
  • Ավել վճարված հարկերի վերադարձման / հաշվանցման համար անհրաժեշտ գործողությունների կատարում
  • Հարկային օպտիմալացմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Մասնակցություն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին
  • Հարկատուի շահերի պաշտպանություն:

Կարևորելով հարկային մարմիններում Ձեր իրավունքների ու շահերի ճիշտ ներկայացումը և դրանից կախված Ձեր բիզնեսի հետագա զարգացումը` մենք կօգնենք Ձեզ գտնել Ձեր՝ հարկային իրավունքին առնչվող խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Մաքսային մարմինների կողմից մաքսային վերահսկողության իրականացնելիս հաճախ անձի համար կարող են խնդիրներ առաջանալ ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների (մաքսազերծման), մաքսային ռեժիմի ընտրության, մաքսային արժեքի որոշման մեթոդի /օրինակ՝ ավտոմեքենաների ներմուծման դեպքում՝ ըստ մեքենայի գործարքի գնի մաքսային արժեքի որոշում (որն առավել մատչելի է) կամ ըստ համանման ավտոմեքենայի գործարքի գնի հիման վրա մաքսային արժեքի որոշում/ և մաքսային օրենսդրությունից բխող այլ հարցերում:

Կարևորելով մեր վստահորդների իրավունքների պաշտպանությունը արտաքին տնտեսական հարաբերություններում և Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի ինտեգրմամբ պայմանավորված մաքսային քաղաքականության փոփոխումը` մաքսային իրավունքի ոլորտում առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները`

 

  • Մաքսային իրավունքի հարցերով խորհրդատվություն,
  • Ապրանքների մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում,
  • Ապրանքների մաքսային ձևակերպման հարցերով իրավական աջակցություն,
  • Բռնագանձված կամ հավելյալ վճարված մաքսատուրքի հաշվանցման կամ վերադարձման համար դիմումների ներկայացում,
  • Ներկայացուցչություն մաքսային մարմիններում,
  • Մաքսային մարմինների որոշումների /պատասխանատվության ենթարկելու, տուգանքի նշանակում և այլն/, գործողությունների և անգործության բողոքարկում վերադասության և / կամ դատական կարգով,
  • Մաքսային իրավունքի հարցերով դատական ներկայացուցչություն,
  • Մաքսային իրավունքին առնչվող այլ ծառայություններ:

 

 

Հաշվի առնելով մաքսային օրենսդրության առանձնահատկությունները և արտաքին տնտեսական հարաբերություններում Ձեր իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտությունը` մենք կօգնենք Ձեզ խուսափել մաքսային վեճերից և գտնել արդեն իսկ առկա վեճերի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Առօրյա կյանքում հաճախ են դեպքերը, երբ անհատները և կամզակերպությունները ստիպված են լինում առնչվել վարչական իրավունքի խնդիրների հետ: Հիշյալ խնդիրները կարող են ի հայտ գալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ առնչվելիս և վերջիններիս կողմից կայացված վարչական ակտերի հետևանքով ոչ իրավաչափ պարտականություն ստանձնելով՝ օրինակ ճանապարհային երթևեկության կանոննեը խախտելու հետ կապված խնդիրներով, աղբահանության վճարների հետ կապված խնդիրներով և այլն:

Հաճախ ստիպված ենք լինում առնչվել վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության /հաճախ նաև ապօրինի/ հետ: Հիշյալ վարչարարությունը արտահայտվում է վերջիններիս կողմից վարչական ակտեր ընդունելով և հաճախ կարիք է առաջանում վիճարկելու այդ վարչական ակտերը, բողոքարկելու վարչական մարմինների գործողությունները և /կամ անգործությունը, պահանջելու վերադարձնել վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված ծախսերը և այլն:

Վարչական իրավունքի ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.

  • Վարչական իրավունքի հարցերով խորհրդատվություն,
  • Ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական պատասխանատվության վերաբերյալ ակտերի բողոքակում վերադասության և/կամ դատական կարգով,
  • Ձեռնարկատիրական գործունենության հետ կապված վարչական պատասխանատվության ակտերի բողոքարկում վերադասության և / կամ դատական կարգով,
  • Վարչական պատասխանատվության այլ ակտերի բողոքարկում վերադասության և/կամ դատական կարգով,
  • Ներկայացուցչություն վարչական վարույթի շրջանակներում,
  • Վարչական մարմինների գործողության և/կամ անգործության վիճարկում վերադասության և դատական կարգով,
  • Վարչական մարմինների գործողության և/կամ անգործության հետևանքով կրած վնասների հետ կապված ծասխերի փոխահատուցման պահանջների իրավական ձևակերպում և դատական ներկայացուցչություն,
  • Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման հայցերի կազմում և դրանց ներկայացում դատարան,
  • Վարչական գործերով հայցադիմումների պատասխանների, միջնորդությունների և այլ դատավարական փաստաղթղերի կազմում և ներկայացում դատարան,
  • Վարչական գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, ինչպես նաև դրանց պատասխանների և այլ անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում,
  • Վարչական իրավունքի հարցերով դատական ներկայացուցչություն ՀՀ Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և ՀՀ Վճռաբեկ դատարանում:

 

Կարևորելով վարչական մարմինների հետ հարաբերություններում անհատների և կամզակերպությունների օրինական շահերի պաշտպանվածությունը՝ մենք կօգնենք Ձեզ գտնել վարչական իրավունքին առնչվող Ձեր խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 

Իրավունքի յուրահատուկ ճյուղերից է սնանկության իրավունքը: Իրավունքի այս ճյուղը կարգավորում է իրավաբանական և ֆիզիակական անձանց սնանկ ճանաչման կարգը և պայմանները, սնանկության գործընթացի ընթացակարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված անձանց առողջացման կամ լուծարման կարգն ու ընթացակարգը:

Առավել լայն տարածված է Կազմակերպություններին սնանկ ճանաչելու գործընթացը: Կազմակերպությունը կարող է սնանկ ճանաչվել կամ կամավոր՝ սեփական նախաձեռնությամբ կամ հարկադիր կարգով՝ շահառու կողմի դիմումի հիման վրա: Կազմակերպությունների սնանկության գործընթացը երկու ավարտ է ենթադրում՝ սնանկ ճանաչված կազմակերպության լուծարում կամ սնանկ ճանաչված կազմակերպության առողջացում: Թյուր կարծիք է տարածված, որ սնանկ ճանաչված կազմակերպությունը պարտադիր պետք է լուծարվի և որ սնանկ ճանաչելու գործընթացը հենց դրան է ուղղված: Սնանկության գործընթացի նպատակը, ոչ թե կազմակերպության լուծարումն ապահովելն է, այլ վերջինիս անվճարունակության հատկանիշների և դրանց առաջացման պատճառների բացահայտումը և պարտատերերի շահերի պաշտպանությունը ապահովելն է:

Սնանկության գործընթացը տեղի ունենում դատական կարգով՝ կողմերի կողմից ընտրված կամ դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարչի անմիջական վերահսկողությամբ:

Սնանկության իրավունքի ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները՝

  • Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու դատական գործընթացի ապահովում,
  • Իրավաբանական անձին սնանկ ճանաչելու դատական գործընթացի ապահովում,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության վարույթում իրավաբանական սպասարկում,
  • Սնանկության գործով կառավարչի գործողությունների նկատմամբ իրավական վերահսկողության ապահովում,
  • Սնանկության գործով կառավարչի ոչ իրավաչափ գործողությունների վիճարկում,
  • Սնանկության գործով կառավարչին սնանկության վարույթի ընթացքում իրավաբանական աջակցության տրամադրում,
  • Սնանկ ճանաչված անձանց առողջացմանն ուղղված իրավաբանական աջակցություն,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության պարտատերերի շահերի ներկայացում,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության շահերի ներկայացում պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմիններում և դատարաններում
  • Սնանկ ճանաչված ընկերության պարտքերի հավաքագրում,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության շահերի ներկայացում պարտատերի ժողովի ընացքում,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության պարտատերերի շահերի ներկայացում պարտատերերի ժողովի ընթացքում,
  • Սնանկության գործընթացում ի հայտ եկող իրավական խնդիրներով իրավաբանական ծառայությունների տրամադրում:

 

Կարևորելով սնանկության ինստիտուտի առանձնահատկությունները՝ մենք կօգնենք Ձեզ գտնել Ձեր իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ սնանկության գործընթացի ցանկացած փուլում:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ

 

Իրավական աուդիտն իրենից ներկայացնում է գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի համաձայն անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի (կազմակերպության) գործունեության իրավաբանական վերլուծություն` ուսումնասիրություններ, փորձաքննություններ, եզրակացություններ և առաջարկություններ: Իրավական աուդիտն անհրաժեշտ է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գործունեության մեջ իրավական թերացումները հայտնաբերելուն, իրավական սխալները շտկելուն, հնարավոր իրավական ռիսկերը գնահատելուն ու նվազեցնելուն կամ վերացնելուն, ինչպես նաև բնականոն գործունեությանն իրավական ամուր հենարանով ապահովելու համար: Իրավաբանական աուդիտ կարող է իրականացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի (կազմակերպության) գործունեության ինչպես բոլոր, այնպես էլ որևէ կոնկրետ ոլորտում /աշխատանքային, պայմանագրային և այլն/:

Իրավական աուդիտի շրջանակներում առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները.

  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ հիմնադիր փաստաթղթերի և կորպորատիվ փաստաղթղթերի իրավական փորձաքննություն,
  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ կնքած գործարքների իրավական գնահատում, հնարավոր ռիսկերի վերաբերյալ եզրակացություն, ռիսկերի նվազեցման համար առաջարկությունների կազմում,
  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ընդհանուր իրավական վերլուծություն,
  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ ներքին աշխատանքային և անհատական ակտերի իրավական վերլուծություն,
  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ դատական գործընթացի իրավական գնահատում, հնարավոր հեռանկարների վերաբերյալ եզրակացություն,
  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ իրավական ռիսկերի կանխարգելման / նվազեցման / վերացման համար առաջարկությունների ներկայացում,
  • Կազմակերպության / անհատ ձեռնարկատիրոջ իրավական բոլոր փաստաթղթերի օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգում, եզրակացության տրամադրում:

 

Կարևորելով գործարար շրջանառության մեջ՝ իրավական տեսանկյունից ապահով լինելը՝ մենք կուսումնասիրենք Ձեր գործունեության իրավական բոլոր կողմերը՝ իրավական բացթողումների և թերացումների համար առաջարկելով ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Ժամանակակից հաղորդակցության միջոցների արագընթաց զարգացումը և կապի նոր միջոցների օրեցօր ավելացումը՝ առավել արդիական են դարձնում իրավունքի համեմատաբար երիտասարդ ենթաճյուղի` էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավքունքին առնչվող հարցերը և խնդիրները: Էլեկտրոնային հաղորդակցությունն իր մեջ ներառում է կապի միջոցներով տվյալների փոխանցման լայնաշերտ ծառայություններ: Այդ ծառայություններն իրականացվում են ինտերնետ կապի և ռադիոալիքային կապի՝ հեռահաղորդցության միջոցով (հեռախոսակապ, բջջային հեռախոսակապ): Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտն արդիական է թե՛ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների /մատուցել ցանկացողների/ և թե՛ այդ ծառայություններից օգտվողների /օգտվել ցանկացողների/ համար:

Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը և առօրյա կյանքում դրանց օգտագործման համար հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը՝ այս ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները

  • Հեռահաղորդակցության համար անհրաժեշտ լիցենզիաների ստացում,
  • Հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ թույլտվությունների ստացում,
  • Հեռահաղորդակցության ոլորտում Կարգավորողի որոշումների պարզաբանում,
  • Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների մատուցման կարգի մշակում,
  • Հեռահաղորդակցության ոլորտում պայմանագրերի և այլ անհրաժեշտ իրավական փաստաթղթերի մշակում և կազմում,
  • Հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցել ցանկացողների համար անհրաժեշտ իրավունքների ձեռքբերման աջակցություն և շահերի ներկայացում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և դատարաններում,
  • Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների մատուցումից ծագած իրավական խնդիրների հարթում՝ արտադատական և դատական եղանակով,
  • Հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններից օգտվողների շահերի ներկայացում հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրող կազմակերպություններում, ինչպես նաև՝ ՀՀ դատարաններում,
  • Հեռահաղորդակցության ոլորտում տրամադրված ծառայությունների արդյունքում կրած վնասների փոխհատումցան պահանջների իրավական ձևակերպում և դատական ներկայացուցչություն,
  • Հեռահաղորդակցության ոլորտում ծագած խնդիրների շուրջ բանակցությունների վարում և հաշտարարություն /մեդիացիա/

Կարևորելով՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի ծառայությունների օրեցօր առավել արդիական դառնալը՝ մենք կօգնենք Ձեզ գտնել հիշյալ ոլորտում ծագող իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ստեղծագործողների, գյուտարարների և մտավոր այլ գործունեություն իրականացնողների ստեղծած գրական և գեղարվեստական գործերի, ինչպես նաև գյուտերի և մտավոր գործունեության այլ արդյունքների նկատմամբ իրավունքների ճանաչումը, ամրագրումն ու պահպանումը այսօր մեծ կարևորություն են ներկայացնում: Վերոհիշյալ կարևորությունն առավել ընդգծված է դառնում ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցների զարգացման ժամանակաշրջանում, քանի որ վերջիններիս զարգացումն առավել հնարավոր է դարձնում հիշյալ անձանց հեղինակային իրավունքների ոտնահարումը (օրինակ ինտերնետային կայքերի միջոցով հրապարկված գիտական կամ գեղարվեստական ստեղծագործությունների, ինչպես նաև օրինակ՝ ապրանքային նշանների ընդօրինակումը, կրկնօրինակումը, յուրացումը և այլն): Հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտների /վեպեր, բանաստեղծություններ, ֆիլմեր, երաժշտական սռեղծագործություններ, համակարգչային ծրագրեր, տվյալների բազա, նկարներ, գծանկարներ, ապրանքային նշաններ և այլն/ նկատմամբ իրավունքը բացառիկ է և պաշտպանվում է օրենքով: Հաշվի առնելով Ձեր հեղինակային իրավունքների ճանաչման և պաշտպանվածության անհրաժեշտությունը՝ մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները այդ ասպարեզում.

  • Հեղինակային իրավունքի հարցերով խորհրդատվություն,
  • Հեղինակային իրավունքների գրանցում,
  • Լիցենզիայի, իրավունքների փոխանցման, օգտագործման և այլ պայմանագրերի կազմում,
  • Հեղինակային և հարակից իրավունքների խախտման դեպքերի մոնիտորինգ,
  • Հեղինակայի և հարակից իրավունքների վեճերով դատական ներկայացուցչություն,
  • Մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ուղեկցում,
  • Հեղինակային իրավունքի ոտնահարման գործերով ապացույցների հավաքագրում,
  • Ոտնահարված կամ խախտված հեղինակային իրավունքների վերականգնում:

 

Հաշվի առնելով հեղինակային իրավունքների պաշտպանվածության կարևորությունը՝ մենք կօգնենք Ձեզ գտնել Ձեր հեղինակային իրավունքների իրացման ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԽՆԴԻՐՆԵՐ

 

Միգրացիոն իրավունքի հետ առնչվող հարցերը այն հարցերն են, որոնք առնչվում են երկրից երկիր տեղաշարժվելու իրավունքի հետ:

Այդ տեղաշարժը կարող է լինել ինչպես ժամանակավոր (օրինակ՝ Ճամփորդական /տուրիստական/ նպատակով), այնպես էլ՝ մշտական (օրինակ կացության իրավունք կամ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով): Այս ոլորտում մենք առաջարկում ենք մեր հետևյալ ծառայությունները՝

  • ՀՀ մուտքի արտոնագիր /վիզա/ ստանալուն աջակցելուն ուղղված գործողություններ,
  • ՀՀ-ում կացության իրավունք ձեռք բերելուն ուղղված իրավական աջակցություն,
  • ՀՀ քաղաքացիություն ստանալուն ուղղված իրավական աջակցություն,
  • ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն ուղղված իրավական աջակցություն,
  • ԱՄՆ և Եվրոպա մեկնել ցանկացողներին դիմում-հարցաթերթիկների լրացման և դեսպանատանը անցկացվելիք հարցազրույցի նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների տրամադրում,
  • Միգրացիոն իրավունքին առնչվող այլ խնդիրների՝ իրավական աջակցություն:

 

Բեսթ Սոլյուշնս Փաստաբանական գրասենյակն իր ամերիկյան գործընկեր փաստաբանական գրասենյակի հետ համատեղ առաջարկում է իր վստահորդներին իր ծառայությունները՝ բիզնես կամ ամուսնաընտանեկան նպատակներով ԱՄՆ ներգաղթել ցանկացողներին:

Բեսթ Սոլյուշնս Փաստաբանական գրասենյակնառաջիկայում կաջակցի իր վստահորդներին նաև ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կացության իրավունքի և երկարաժամկետ մուտքի իրավունքների ձեռքբերման հարցում:

 

Մենք կօգնենք Ձեզ գտնել միգրացիոն ոլորտում ի հայտ եկող Ձեր հարցերի և խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆ

 

Ձեր գործունեության ոլորտը և շփումները լայն են, Դուք ամեն օր առնչվում եք իրավական տարաբնույթ խնդիրների հետ, Ձեզ հաճախ անհրաժեշտ է լինում իրավաբանի աջակցություն, ապա «անձնական իրավաբան» ծառայությունը Ձեզ համար է: Այս ծառայությունը մատուցվում է ֆիզիկական անձանց՝ ամսական բաժանորդագրության հիման վրա: Ծառայության շրջանակներում մենք Ձեզ համար նշանակում ենք փաստաբան, որը տրամադրում է Ձեզ հետևյալ իրավաբանական ծառայությունները.

  • Հեռախոսազանգով, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով իրավական բնույթի հարցերի վերաբերյալ պատասխանների ներկայացում, բանավոր և գրավոր իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • ՀՀ օրենսդրության ևդրակիրառման պրակտիկայի վերաբերյալ բանավոր և գրավոր տեղեկատվության տրամադրում,
  • Պատվիրատուի կողմից կնքվող ցանկացած գործարքի ժամանակ պատվիրատուի ցանկությամբ՝ բանակցություններին և գործարքի կնքման գործընթացին մասնակցության ապահովում,
  • Պատվիրատուի կողմից ներկայացվող ցանկացած իրավաբանական փասատաթղթի ուսումնասիրում և դրա վերաբերյալ մասնագիտական գնահատականի տրամադրում,
  • Պատվիրատուի շահերին երկայացում ցանկացած հաստատություններում (ՀՀ բոլոր դատարաններում, նոտարական գրասենյակներում, բանկերում, պետական և տեղական ինքնակառավարման կամ այլ մարմիններում),
  • Պատվիրատուի շահերի ներկայացում արտադատական վեճերի լուծման ժամանակ,
  • Իրավաբանական օգնություն ցույց տալու համար համապատասխան մարմիններ հարցումների կատարում, դիմումների և այլ փաստաթղթերի ներկայացում,
  • Իրավաբանականբնույթի գրությունների,նամակների, տեղեկանքների, արձանագրությունների, որոշումների, հրամանների, հարցումների, դիմումներիևայլփաստաթղթերինախագծերի մշակում ևկազմում,
  • Այլ քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարցերով՝ իրավաբանական աջակցություն:

 

Կարևորելով ցանկացած իրավիճակում Ձեր իրավունքների՝ պատշաճ ներկայացված և պաշտպանված լինելու անհրաժեշտությունը` մենք կօգնենք գտնել Ձեր իրավական խնդիրների ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆ

 

Ցանկանում եք զերծ պահել Ձեր ընտանիքը իրավական խնդիրներից կամ ունեք /ցանկանում եք ունենալ/ ընտանեկան բիզնես, ապա «ընտանեկան իրավաբան» ծառայությունը հենց Ձեզ համար է: Այս ծառայությունը մատուցվում է ֆիզիկական անձանց (ընտանքի մինչև 5 անդամների համար)` ամսական բաժանորդագրության հիման վրա: Ծառայության շրջանակներում մենք Ձեզ և Ձեր ընտանիքի համար նշանակում ենք փաստաբան, որը տրամադրում է հետևյալ ծառայությունները.

  • Հեռախոսազանգով, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով իրավական բնույթի հարցերի վերաբերյալ պատասխանների ներկայացում, բանավոր և գրավոր իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • ՀՀ օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի վերաբերյալ բանավոր և գրավոր տեղեկատվության տրամադրում,
  • Պատվիրատուի կողմից կնքվող ցանկացած գործարքի ժամանակ Պատվիրատուի ցանկությամբ՝ բանակցություններին և կնքման գործընթացին մասնակցություն,
  • Պատվիրատուի կողմից ներկայացվող ցանկացած իրավաբանական փասատաթղթի ուսումնասիրում և դրա վերաբերյալ մասնագիտական գնահատականի տրամադրում,
  • Պատվիրատուիշահերիներկայացումցանկացածհաստատություններում (ՀՀբոլորատյաններիդատարաններում, նոտարականգրասենյակներում, բանկերում, պետական և տեղական ինքնակառավարմանկամայլմարմիններում),
  • Պատվիրատուի շահերի ներկայացում արտադատական վեճերի լուծման ժամանակ,
  • Իրավաբանական օգնության ցուցաբերում, համապատասխան մարմիններ հարցումների կատարում, դիմումների և այլ փաստաթղթերի կազմում և ներկայացում,
  • Իրավաբանականբնույթի գրությունների,նամակների, տեղեկանքների, արձանագրությունների, որոշումների, հրամանների, հարցումների, դիմումներիևայլփաստաթղթերինախագծերիկազմում,
  • Ընտանեկան բիզնեսի ստեղծման, գրանցման և զարգացման իրավաբանական աջակցություն,
  • և այլ քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարցերով իրավաբանական աջակցություն:

Կարևորելով ցանկացած իրավիճակում Ձեր ընտանիքի իրավունքների պատշաճ ներկայացման և պաշտպանվածության անհրաժեշտությունը`մենք կօգնենք գտնել Ձեր ընտանիքի իրավական խնդիրներիԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ

 

Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուրին կարող է մշտապես անհրաժեշտ լինել առօրյա կյանքում այս կամ այն հարցերով իրավախորդատվություն և նաև այն, որ ժամանակի սղության պատճառով ոչ միշտ է նպատակահարմար այցելել փաստաբանական գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար մենք առաջարկում ենք «վիրտուալ իրավախորհրդատու» ծառայությունը: Այս ծառայությունը ամսական բաժանորդագրության վրա հիմնված ծառայություն է, որը իր մեջ ներառում է էլեկտրոնային եղանակով իրականացվող խորհրդատվության տրամադրում՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

Վիրտուալ իրավախորհդատվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ գրավոր տարբերակով՝ քաղաքացիաիրավական և վարչաիրակավան բնույթի բոլոր հարցերով՝ ներկայացնելով հարցերի մատչելի և գրագետ ձևակերպված պատասխաններ:

 

Հաշվի առնելով ցանկացած անձի իրավագիտակից և իրավատեղյակ լինելու անհրաժեշտությունը և Ձեր ժամանակի կարևորությունը`մենք կօգնենք Ձեզ՝ վիրտուալ եղանակով ստանալ Ձեզ հուզող իրավական հարցերի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ:

Կարդալ ծառայության նկարագիրը